ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Նազարբաևը սկսեց Ղազախստանի արդիականացման երրորդ փուլը

Նազարբաևը սկսեց Ղազախստանի արդիականացման երրորդ փուլը
31.01.2017 | 22:46

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն ամենամյա ուղերձում հայտարարել է, որ երկրի տնտեսությունը զարգացնելու նոր ռազմավարական ծրագիր է մշակել:

Ղազախստանի արդիականացման երրորդ փուլը կտևի մինչև 2025-ը: Այսօր կհրապարակվի Ղազախստանի նախագահի ռազմավարական ծրագիրը, որտեղ նշված կլինեն զարգացման հիմնական ուղիները:

Դիտվել է՝ 432

Մեկնաբանություններ